Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիում:1984 թվականին ավարտել է Թբիլիսիի № 51 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում:

Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք) 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Սովորել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն համալսարանում, Ֆլորենցիայում Եվրոպական իրավունքի ակադեմիայում և Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայում:

Աշխատել է Օսլոյում Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական գրասենյակում։

1995 թվականին ընտրվել է պատգամավոր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 1996 թ. զբաղեցրել է Սահմանադրական և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1998 թ. օգոստոսին ղեկավարել է «Վրաստանի քաղաքացիների միության» խորհրդարանական խմբակցությունը:

2000 թ. հունվարից՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վրաստանի ներկայացուցիչն է եղել: 2000 թվականի հոկտեմբերին նշանակվել է արդարադատության նախարար: 

2001 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել՝ մեղադրելով Էդուարդ Շևարդնաձեին և կոռուպցիայի կառավարության անդամներին, այնուհետև ստեղծել է «Ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը, որի թվաքանակը հետագայում աճելով հասել է մինչև 20 հազար մարդ:

2002 թվականի հունիսից `Թբիլիսիի օրենսդիր ժողովի նախագահն է եղել:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր:

2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:

Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:

2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:

2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

 

Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե |tert.am|

Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ Սաակաշվիլիի դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխնացմամբ, «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստն այն տեսաանկյունից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։ Սաակաշվիլին, որը ներկայում Ուկրաինայի քաղաքացի է, լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել: Դրանցից երկուսով նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել է երեք տարվա և լրացուցիչ վեց տարվա ազատազրկման։ Ներկայում քննվում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ոչնչացման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 3,3 միլիոն դոլար) պետական միջոցների յուրացման գործերը։2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին ժամանել է Վրաստան, սակայն բերման է ենթարկվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել սահմանի ապօրինի հատման համար։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մինչ այժմ գտնվում է։
11:56 - 14 նոյեմբերի, 2024
«Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը»․ Սաակաշվիլին ընտրություններին ընդառաջ դիմել է հայ ընտրողներին

«Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը»․ Սաակաշվիլին ընտրություններին ընդառաջ դիմել է հայ ընտրողներին

Միխեիլ Սաակաշվիլի Վրաստանում սպասվող ընտրություններին ընդառաջ դիմել է հայ ընտրողներին․  «Իմ թանկագին հայ հայրենակիցներ Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։ Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։ Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Երկու գլխավոր մրցակիցներն են իշխող «Վրացական երազանքը» և Վրաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», որի հիմնադիր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ գտնվում է բանտում։
16:52 - 24 հոկտեմբերի, 2024
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին Փաշինյանին կոչ է արել դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և հայտ ներկայացնել ԵՄ և ՆԱՏՕ

«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին Փաշինյանին կոչ է արել դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և հայտ ներկայացնել ԵՄ և ՆԱՏՕ

azatutyun.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին: Նշելով, որ Փաշինյանն իշխանության է եկել «ժողովրդական ելույթների, այսինքն, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության արդյունքում», Վրաստանի երրորդ նախագահը վստահեցում է՝ «նա երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»: «Առավել ևս Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նա Ձեր թշնամին է արյամբ և ջանալու է Ձեզ տապալել իր ունեցած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ», - գրում է Սաակաշվիլին: Նշելով, թե Փաշինյանը քիչ ժամանակ ունի, Վրաստանի երրորդ նախագահը շարունակում է. - «Որքան էլ դժվար լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք Բալթյան երկրները [...]: Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»: «Եվ վերջապես՝ Դուք պետք է հայտարարեք և անմիջապես խաղաղ պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ ու դրանով իսկ ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար», - գրում է Միխեիլ Սաակաշվիլին: «Հուսով եմ՝ Դուք թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միաժամանակ ավերել Ձեր երկիրն ու վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը։ Մեր բոլորի գլխին կախված վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ, որ այս անգամ չեք վարանի», - գրում է Վրաստանի նախկին նախագահը:
13:12 - 18 հոկտեմբերի, 2023
Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա |aliq.ge|

Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա |aliq.ge|

aliq.ge: Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։ Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը։ Դա, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Ուստի նրանք կարծում են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:53 - 15 հուլիսի, 2023
Բողոքի ցույց Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատան առջև
 |azatutyun.am|

Բողոքի ցույց Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատան առջև |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել են Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատան առջև՝ բողոքելով երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարդու իրավունքների ասպարեզում նորվեգական ամենահեղինակավոր Սյուր Լինդբրեկեի անվան մրցանակի շնորհման դեմ։ «Մենք պահանջում ենք, որպեսզի Նորվեգիայի դեսպանը դուրս գա և հայտարարի, որ սա իր կառավարության պաշտոնական տեսակետը չէ»,- «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է ցուցարարներից մեկը։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզում մեծ ձեռքբերումների համար շնորհվող Սյուր Լինդբրեկեի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել մարտի 25-ին Օսլոյում։ Անազատության մեջ գտնվող Սաակաշվիլիի անունից մրցանակը ստացել էին նրա մայրն ու որդին։ Նախկին նախագահի ընդդիմախոսները քննադատում են նորվեգական կողմի այս որոշումը՝ պնդելով, որ Սաակաշվիլիի իշխանության տարիները աչքի են ընկել մարդու իրավունքների համատարած խախտումներով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախօրերին մեկնաբանելով Սաակաշվիլին մրցանակի շնորհումը, հայտարարել է, որ այդ քայլը հավասարազոր է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին մարդու իրավունքների ասպարեզում ձեռքբերումների համար պարգևատրելուն։
16:48 - 28 մարտի, 2023
Միխեիլ Սաակաշվիլիին ներքին օրգանների անբավարարություն է սպառնում․ Sky News
 |factor.am|

Միխեիլ Սաակաշվիլիին ներքին օրգանների անբավարարություն է սպառնում․ Sky News |factor.am|

factor.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Սաակաշվիլին հիվանդանոցում է, ուր նրան ծանր վիճակում տեղափոխել են բանտից։ Բժիշկների կարծիքով՝ քաղաքական գործչին սպառնում է մի քանի ներքին օրգանների անբավարարություն։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի լրագրողներին հաջողվել է փաստաբանների միջոցով մի քանի հարց փոխանցել Սահակաշվիլիին ու դրանց գրավոր պատասխանները ստանալ։ Մեկնաբանելով իր առողջության վերաբերյալ հարցին՝ Վրաստանի նախկին նախագահը նշում է, որ իր քաշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 120 կգ-ից հասել է 64 կգ-ի։ «Եթե ես 60 կգ պակաս կշռեմ, բժիշկները կանխատեսում են ներքին մի քանի օրգանների գործունեության խախտում»,- անհավասար ձեռագրով գրել է նա։ Քաղաքական գործչի մեկնաբանության լուսանկարը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։ Սաակաշվիլին պատմել է, որ ամբողջ ժամանակն անցկացնում է անկողնում։ «Իմ ոսկորները քանդվում են, և դա տառապալից ցավ է պատճառում»,- հավելել է նա: Շարունակությունը՝ factor.am-ում
14:40 - 13 մարտի, 2023
Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին
 |armenpress.am|

Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները բոյկոտ են հայտարարել խորհրդարանական գործունեությանը՝ պահանջելով կալանքից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Ազգային շարժում» խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանական աշխատանքներին: Մենք քննարկում ենք պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը», - երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել Է «Միասնական ազգային շարժումե-ի  քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Լևան Բեժաշվիլին։ Նա նշել Է, որ խորհրդարանական գործունեությունը բոյկոտելու շուրջ խորհրդակցություններ են անցկացվում մյուս ընդդիմադիր  խմբակցությունների հետ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ «Ազգային շարժում» խմբակցությունը 2020 թ.-ին նոր գումարման խորհրդարանի աշխատանքի սկզբից ի վեր, փաստորեն, չի մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, սակայն նրա անդամները կանոնավոր կերպով պատգամավորական աշխատավարձ են ստանում։ Առաջիկա ժամերին «Միասնական ազգային շարժումե-ը մտադիր է զանգվածային ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ պետական ​​դիվանատան շենքի մերձակայքում, Սաակաշվիլիին կալանքից ազատելու պահանջով։
16:01 - 07 փետրվարի, 2023
Թբիլիսիի դատարանը մերժեց Սաակաշվիլիին ազատելու դիմումը
 |azatutyun.am|

Թբիլիսիի դատարանը մերժեց Սաակաշվիլիին ազատելու դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ բանտից ազատ արձակելու դիմումը: Դատավոր Գիորգի Արևաձեն փետրվարի 6-ին ասել է, որ 15 լսումների ընթացքում 24 վկաներ են հարցաքննվել, ելույթներ են ունեցել պաշտպանները, բայց նրանք այդպես էլ չեն ներկայացրել հայտը բավարարելու համար անհրաժեշտ փաստարկներ: «Բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլիի հիվանդության պատճառով պատիժը հետաձգելու կամ նրան ազատելու միջնորդությունը մերժվում է: Որոշումը կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում», - ազդարարել է դատավորը: Նրա որոշումը դահլիճում ներկա Սաակաշվիլիի մտերիմների և աջակիցների վրդովմունքն է հարուցել: «Բրավո: Բրավո: Շատ ոգևորիչ է, իհարկե, ես ոչ մի ակնկալիք չունեի: Այլ բան չէինք սպասում ոչ ես, ոչ էլ որդիս», - զայրացած ու հեգնանքով ասել է Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան: Փողոցում էլ դատարանի շենքի մոտ հավաքված մեծ թվով մարդիկ նույնքան զայրացած են արձագանքել նախկին նախագահի փաստաբանների դիմումը մերժելու դատավորի վճռին: Ինքը Սաակաշվիլին փաստաբանների միջոցով հանրությանը փոխանցել է հայտարարություն, որում ասվում է, թե դատավոր Արևաձեի որոշումը «ստեղծված հանգամանքներում ոչ այլ ինչ է, եթե ոչ մահվան դատավճիռ»: «Մենք կդիմենք Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս դատարանը կարող էր իր պատիվը փրկել, բայց ձեռքից բաց թողեց հնարավորությունը», - ասել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: Նա վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մի շարք այլ հոդվածներով: Վրաստանի նախկին նախագահը կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում է, որ հայրենիքում քաղաքական հալածանքների է ենթարկվում: Նրա աջակիցները պնդում են, որ Սաակաշվիլիի դեմ արշավը «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարությունը Ռուսաստանի պատվերով է իրականացնում: Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախօրեին ապօրինի ճանապարհով Վրաստան վերադառնալուց հետո: Բանտում նա երկարատև հացադուլ է հայտարարել: Վերջին ամիսներին Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում: Նրա բժիշկները պնդում են, որ Սաակաշվիլիին թունավորել է ծանր մետաղներով և նա կմահանա, եթե նրան չուղարկել արևմտյան մասնագիտացված հիվանդանոց: Իշխանությունը պնդում է, որ նախկին նախագահը պատշաճ բուժում է ստանում Թբիլիսիում: Ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներում շնորհել Սաակաշվիլիին:
15:54 - 07 փետրվարի, 2023
Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստին մասնակցել է հեռակա կարգով և դատարանին դիմել վրացերեն և ուկրաիներեն լեզուներով
 |1tv.ge|

Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստին մասնակցել է հեռակա կարգով և դատարանին դիմել վրացերեն և ուկրաիներեն լեզուներով |1tv.ge|

1tv.ge: Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միխեիլ Սաակաշվիլիի պատժաչափի հետաձգման հարցով դատավարությունը։ Դատական ​​նիստին «Վիվամեդ» կլինիկայից հեռակա կարգով մասնակցեց Միխեիլ Սաակաշվիլին, ով դատարանին դիմեց վրացերեն և ուկրաիներեն լեզուներով։ «Ես իմ ողջ կյանքն եմ տվել Վրաստանին, և միակ բանը, որ խնդրում եմ, համարժեք բուժումն է։ Վիճակս վատացել է։ Եթե ​​ես չեմ կարող ապրել մինչև Ուկրաինայի հաղթանակը, որը մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում, այն պատկանում է Ուկրաինային», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին։Դատական ​​նիստը շարունակվեց պաշտպանական կողմի վկաների հարցաքննությամբ։ Այս պահին դատարանում հարցաքննվում է նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն։ Փաստաբանները Վրաստանի նախկին նախագահի պատիժը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել։ Գործը կքննի դատավոր Գիորգի Արևաձեն։
15:39 - 01 փետրվարի, 2023
Թբիլիսիում մեկնարկել է Սաակաշվիլիի ազատազրկումը հետաձգելու հարցով դատավարությունը
 |azatutyun.am|

Թբիլիսիում մեկնարկել է Սաակաշվիլիի ազատազրկումը հետաձգելու հարցով դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման պատժաժամկետի հնարավոր հետաձգման հարցով դատավարությունը: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում գտնվող նախկին նախագահն իր հիվանդասենյակից տեսակապով է մասնակցում լսումներին: Ըստ դատարանի դահլիճից ստացվող կադրերի՝ նա ակնհայտորեն նիհարած և տկարացած տեսք ունի: Դատավոր Գիորգի Արևաձեն մերժել է Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով նոր ստուգում անցկացնելու՝ Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացրած միջնորդությունը: Այն բողոքարկել են Սաակաշվիլիի պաշտպանները, ովքեր պնդել են, որ իրավապահները փորձում են ձգձգել դատական գործընթացը, ինչը, նրանց պնդմամբ, չափազանց վտանգավոր է վատառողջ Սաակաշվիլիի համար: Առաջիկայում դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին կընձեռի ելույթով հանդես գալու հնարավորություն: Սաակաշվիլին անցյալ տարվա ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 29-ին է ժամանել Վրաստան և հոկտեմբերի 1-ին ձերբակալվել ու փոխադրվել է բանտ, որտեղ երկարատև հացադուլ է հայտարարել: Դրանից հետո Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից փոխադրել են Թբիլիսիի արվարձանում գտնվող Գլդանիի բանտի հիվանդանոց: Այս տարվա մայիսի 12-ից նախկին նախագահը գտնվում է «Վիվավեդ» մասնավոր քաղաքացիական հիվանդանոցում: Վրաստանում նրան մեղադրում են մի շարք հոդվածներով: Սաակաշվիլին հերքում է մեղադրանքը և պնդում, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում: Մի շարք պետությունների նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ ու իրավապաշտպան կառույցներ Թբիլիսիին հորդորում են ազատ արձակել Վրաստանի նախկին ղեկավարին:
13:47 - 22 դեկտեմբերի, 2022
Սահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա |armenpress.am|

Սահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա: Այդ մասին նոյեմբերի 8-ին վրացական «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հաղորդել է Շալվա Խաչապուրիձեն: «Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է, եւ դրանք դեռ վերջնական չեն, դրանք միայն ենթադրություններ են, այնպես ինչպես եւս 34 հավանական հիվանդությունները Միխեիլ Սահակաշվիլիի մոտ»,-ասել է փաստաբանը: Սահակաշվիլին գաղտնի Վրաստան էր ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին: Այդ նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել էր Թբիլիսիում, ինչից հետո նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նա հացադուլ Է հայտարարել: Հաջորդ ամսին նրան, առանց ազգականների եւ փաստաբանների համաձայնության, Ռուսթավ քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը: Ընթացիկ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլիին տեղավորել են Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում, որտեղ նա գտնվում Է մինչեւ այժմ: Վրաստանում Սահակաշվիլին անցնում Է մի քանի քրեական գործերով: Իր ձերբակալությունը նա համարում Է անօրինական, իսկ առաջարդված մեղադրանքները՝ կեղծ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
15:47 - 08 նոյեմբերի, 2022
Փաստաբանները պնդում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ |azatutyun.am|

Փաստաբանները պնդում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ |azatutyun.am|

azatutyun.am: «Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույնաբար տեղաշարժվել, նա քաշի լուրջ կորուստ ունի», - այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի երրորդ նախագահի փաստաբան Շոթա Թութբերիձեն։ Փաստաբանի խոսքով՝ նախկին նախագահը նաև չի կարողանում սնունդ ընդունել։ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը կտրուկ կերպով վատացել էր անցած տարվա աշնանը բանտում հայտարարված հացադուլից հետո։ Այն մեկնարկել էր 2021 թվականի հոկտեմբերի 2-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 20-ը։ Մայիսի 12-ին նախկին նախագահը Ռուսթավիի բանտից տեղափոխվել էր Թբիլիսիում գտնվող «Վիվամեդ» մասնավոր կլինիկա։ Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են, որպեսզի նրան բուժման նպատակով տեղափոխեն արտերկիր։ Վրաստանի իշխանությունները, սակայն, մերժում են այս առաջարկը՝ նշելով, որ Վրաստանի տարածքում Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են։
17:13 - 23 մայիսի, 2022
Սաակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա |armenpress.am|

Սաակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում Է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար: Այդ մասին հաղորդում Է «Մտավարի արխի» հեռուստաալիքը: Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սաակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան Էին սպասում նրա տեղափոխմանը, բայց, ինչպես պարզվեց, նրանք զուր են երկար ժամեր անցկացրել կլինիկայի մոտ՝ սպասելով նախկին նախագահին: Երեկվանից բուժկենտրոնում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին հայտարարել Է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: Սաակաշվիլին համաձայնել Է, բայց ընտանիքի անդամների, «Էմպատիա» կենտրոնից բժիշկների, պատգամավորների եւ փաստաբանների այցերն ապահովելու, ինչպես նաեւ իր հետ մոր մշտապես գտնվելու պայմանով: Նախքան տեղափոխելը նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ կապվել Է «Վիվամեդի»-ի ղեկավարությունը եւ հանդիպում նշանակել: Ժամանելով վայր՝ Ալասանիան ոչ մեծ մեկնաբանություններ Է արել ԶԼՄ-ների համար: Նրա խոսքով՝ կլինիկան լավն Է, բայց օրակարգում, այնուամենայնիվ, ծառացած Է Սաակաշվիլիին արտասահմանում բուժվելու հնարավորության  հարցը: Փաստաբանները, ընտանիքի անդամները եւ Սաակաշվիլին ինքը միաձայն հայտարարել են, որ իրեն հարկ եղած ձեւով չեն բուժում պատժիչ հաստատությունում, եւ որ նա գտնվում Է կյանքի ու մահվան շեմին, ուստի անհրաժեշտ Է, որպեսզի նախկին նախագահը բուժումն ստանա արտասահմանում, հաղորդել Է Sputnik-ը:
16:13 - 12 մայիսի, 2022
Վրաստանի իշխանությունները որոշել են Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա |armenpress.am|

Վրաստանի իշխանությունները որոշել են Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը կալանքի տակ Է գտնվում Ռուսթավի բանտում, առաջարկվելու Է բժշկական հետազոտություն եւ, անհրաժեշտության դեպքում, բուժում անցնել Թբիլիսիի կլինիկայում: Այդ մասին մայիսի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: «Բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում նշանակվել Է դեղորայքային բուժում, բայց նա ընտրողաբար Է ընդունում դեղամիջոցները, ինչով, փաստորեն, հրաժարվում Է լիարժեք բուժումից: Մենք, ելնելով բանտարկյալի առողջության շահերից, խուսափելով նրա առողջության բարդացումներից, Սաակաշվիլիին առաջարկում ենք տեղափոխվել «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նա բժշկական հետազոտություն կանցնի եւ, անհրաժեշտության դեպքում, նրան հարկ եղած բուժում կնշանակվի»,-ասել Է նա: Բրեգաձեն նշել Է, որ այս որոշումը արդարադատության նախարարության կողմից ընդունվել Է բժիշկների հանձնարարականների հիման վրա: Ինչպես նա ասել Է, «երբ մարդը չի ընդունում նշանակված դեղամիջոցների մի մասը, հրաժարվում Է սպիտակուցային սնունդից, առկա Է առողջության վատթարացման ռիսկը, ուստի եւ ընդունվել Է բժիշկների հանձնարարականը»: Վերջին շաբաթներին Սաակաշվիլին չի ներկայացել իր դեմ հարուցված քրեական գործերով մի քանի դատական հետաքննությունների՝ վկայակոչելով առողջության կտրուկ վատթարացումը: Փաստաբանների պնդմամբ, նա դժվարությամբ Է տեղաշարժվում, խանգարված Է նրա խոսքի արտաբերումը, ուստի նրան որակյալ բուժում Է անհրաժեշտ արտասահմանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:47 - 10 մայիսի, 2022