Գնաճն այս պահին 2.2% է, ցածր է և կառավարելի․ Ներսես Երիցյան |tert.am|
08:49 - 21 մայիսի, 2019

Գնաճն այս պահին 2.2% է, ցածր է և կառավարելի․ Ներսես Երիցյան |tert.am|

tert.am: Հանրապետությունում գնաճն այս պահի դրությամբ 2.2% է, որը տարվա կտրվածքով կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով՝ կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է, գնաճը կկայունանա ԿԲ նպատակային ցուցանիշի շուրջ։

«Տարվա կտրվածքով դա կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Մեր նպատակը 4% է, այսինքն՝ ստորին սահմանը՝ 2.5-3.5 շրջանակներում է: Երեք տարվա կտրվածքով գնաճը կկայունանա մեր նպատակադրման սահմաններում», - մանրամասնեց նա։

Ներսես Երիցյանը նկատեց, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

«Դրա համար մենք ցածր գնաճի կողմնակից ենք։ Գնաճի արագացումը բոլոր ապրանքների մասով չէ, որ 1% փոփոխությամբ է տեղի ունենում։ Որոշ ապրանքներ, որոնք ավելի շատ են սպառվում, ավելի են թանկանում։

Այդ պատճառով, ընդհանուր առմամբ, ցածր գնաճը երաշխավորում է, որ բոլոր ապրանքների գների բարձրացումը լինի թույլատրելի սահմանում»,- նշեց Ներսես Երիցյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել