Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով խաղադրույք անել. ԱԺ-ն նախագիծն ընդունեց |azatutyun.am|
12:15 - 25 մայիսի, 2022

Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով խաղադրույք անել. ԱԺ-ն նախագիծն ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովն այսօր 67 կողմ ձայնով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խաղադրույքների ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է կանխիկով խաղադրույք անելը։

Օրինագծի հեղինակներից Գևորգ Պապոյանը երեկ հայտնեց, որ օրենքի ընդունումից 6 ամիս անց էլ քաղաքացիները չեն կարող խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով:

«Մենք ապագայում իրականացնելու ենք այլ գործողություններ, որոնք ևս միտված են լինելու խաղամոլության դեմ պայքարին։ Պարզապես նաև այս եղանակով մենք ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում և այնուհետև որոշակի սահմանփակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորորությունների հետ կապված», - ասաց Պապոյանը։

Ըստ պատգամավորի, խաղադրույքների ոլորտում համեմատած մյուս համադրվող բիզնեսների հետ, հարկերն բազմապատիկ ավելի քիչ են՝ ընդգծելով, թե այս ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա:

«Այս եղանակով ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում», - ասաց իշխանական պատգամավորը:

Պապոյանը, սակայն, միևնույն ժամանակ շեշտեց, թե օրենքի նախագծի նպատակը Հայաստանում խաղամոլության դեմ պայքարն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել