Հաիթիում 38 մարդ է գերեվարվել |armenpress.am|
12:29 - 11 հունիսի, 2022

Հաիթիում 38 մարդ է գերեվարվել |armenpress.am|

armenpress.am: Հաիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են երկու ավտոբուս՝ դրանցում գտնվող 36 ուղևորներով ու երկու վարորդով: Այս մասին հայտնել է France Press գործակալությունը, փոխանցում է ria.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արևմտյան հատվածից դուրս եկող ճանապարհահատվածի վրա: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել այդ հատվածով երթևեկելուց, քանի որ ճանապարհահատվածի 2 կիլոմետր մասը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո:

Առևանգման այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

France Press-ը հայտնում է, որ ՄԱԿ-ը միայն մայիսին արձանագրել է մարդկանց առևանգման առնվազն 200 դեպք:

Հաիթիում անվտանգային ու հումանիտար իրադրությունը վատթարացել էր 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից, ապա դրանից մոտ մեկ ամիս անց գրանցված երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 2000 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել