Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը |news.am|
07:02 - 18 մայիսի, 2019

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը |news.am|

news.am։ Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը:

Օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրում:

1992 թվականից սկսած ամեն տարի տոնն ունի որոշակի թեմա՝ նվիրված թանգարանների գործունեության հարցերին, օրինակ՝ թանգարանային արժեքների ապօրինի դուրսբերումը, հասարակության շրջանում մշակույթի մակարդակի բարձրացման գործում թանգարանների դերը եւ շատ այլ հարցեր: Այս տարի օրվա թեման է՝ «Թանգարանները՝ որպես մշակույթի կենտրոններ. ավանդույթի ապագան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել