ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննարկել է 6 ծառայողների նկատմամբ քննության նյութերը |armtimes.com|
06:57 - 18 մայիսի, 2019

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննարկել է 6 ծառայողների նկատմամբ քննության նյութերը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մայիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով կարգապահական հանձնաժողովի կազմին՝ Արման Սարգսյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ, հավատարիմ մնալով հանձնաժողովի՝ իրավաչափ քննություն եւ վերահսկողություն իրականացնելու սկզբունքին։

Նիստի օրակարգում ոստիկանության 6 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի եւ եզրակացությունների քննարկումն է եղել։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, երկուսին հայտարարել խիստ նկատողություն, իսկ մեկ ծառայողի վերաբերյալ նշանակվել է նոր քննություն՝ նոր փաստական հանգամանքներ ձեռք բերելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել