Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը․ ՄԻՊ-ը՝  Արմեն Գրիգորյանի մահվան մասին
17:00 - 15 հուլիսի, 2022

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ կապված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հետ կապված․ 
 
«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ 
 
Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
 
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել