Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրաբերել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրի
 |tert.am|
10:37 - 27 հուլիսի, 2022

Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրաբերել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրի |tert.am|

tert.am: Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել  կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստային համակարգերը, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:

«Ռոսպոտրեբնադզորի կողմից ռուսական թեստային համակարգերը փոխանցվել են Հայաստան, Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների գործընկերների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել