«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ |panarmenian.net|
12:51 - 17 մայիսի, 2019

«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ |panarmenian.net|

panarmenian.net։ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2025 թվականը մարզ վերադարձնել մոտ 5000 ընտանիքի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն: Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը: Հիմնական մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,-ասել է նա:

Չոբանյանն ասել է, որ թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին մարզ վերադարձած 10 ընտանիք է հաշվառվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել