factor.am: Քաղաքացիական ակտիվիստներն ահազանգում են, որ չնայած ԿԳՄՍ-ի, Շրջակա միջավայրի նախարարության զգուշացումներին, որ Հատիս լեռան վրա շինաշխատանքները պետք է կասեցվեն՝ դրանք, այդուհանդերձ, շարունակվում են։ Ինչո՞ւ իրավապահները չեն կասեցնում աշխատանքները, որովհետև Նիկոլ Փաշինյանը ողջունե՞լ է արձանի կանգնեցումը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով այս հարցին, նշում է․
«Ես գիտեմ, որ շինարարական աշխատանքները չեն իրականացվում։ Ինձ ՊՎԾ-ի իմ գործընկերն է ասել, որ ոչ մի շինարարություն չի ընթանում։ Մենք այս ծրագիրը դիտարկում ենք որպես պոտենցիալ ներդրումային ծրագիր և, որը կարող է իրականանալ և կարող է չիրականանալ, եթե հանկարծ պարզվի, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ։ Եվ եթե պարզվի, որ օրենսդրական առումով չենք կարողանալու հաղթահարել այդ խոչընդոտները, ապա որևէ մեզնից որևէ մեկը կաշկանդված չէ իր՝ որևէ միջոցառման մասնակցությամբ կամ հրապարակային ասած որևէ խոսքով»։
comment.count (0)