Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը


 |armenpress.am|
18:57 - 04 օգոստոսի, 2022

Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am: Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը: Ինչպես տեղեկացնում է Delfi-ն՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Լիտվայի առողջապահության նախարարությունը պատվիրել է կապիկի ծաղիկի դեմ մոտ 14 հազար պատվաստանյութ: Լիտվայում ծաղիկի դեմ պատվաստումները դադարեցվել են 1980-ականներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մայիսից սկսած ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի մոտ 18 հազար դեպք, դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել