Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 լեհ ուխտավոր է զոհվել
 |azatutyun.am|
21:10 - 06 օգոստոսի, 2022

Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 լեհ ուխտավոր է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Խորվաթիայում վթարի է ենթարկվել լեհ ուխտավորների ավտոբուսը, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 19-ը ծանր վիրավորվել են, ևս 13-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլի Բարոսը։

Լեհ ուխտավորները մեկնում էին Բոսնիայի հարավում գտնող կաթոլիկ սրբավայր։ Խորվաթիայի տարածքում ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և վթարի եթարկվել։

Հետաքննությունն ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել