ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին |news.am|
08:57 - 25 ապրիլի, 2019

ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին |news.am|

news.am: Ապրիլի 18-ից 20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի ընթացքում պատվիրակություններն ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել