ՀՔԾ-ն հայտնել է, թե երբ է Միհրան Պողոսյանը հեռացել Հայաստանից |lragir.am|
14:18 - 25 ապրիլի, 2019

ՀՔԾ-ն հայտնել է, թե երբ է Միհրան Պողոսյանը հեռացել Հայաստանից |lragir.am|

lragir.am: Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական գործ Հատուկ քննչական ծառայությունում ընդհանրապես չի քննվել:

Քրեական գործը, որով կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել Միհրան Պողոսյանի վերաբերյալ նախկինում վարույթը կարճված քրեական գործով վարույթը վերսկսելու նոր երևան եկած հանգամանքներ, ՀՔԾ-ում վարույթ է ընդունվել միայն 2018 թվականի հոկտեմբերի 15-ին: Այդ քրեական գործի քննության արդյունքներով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է 2019 թվականի հունվարի 17-ին, և քրեական գործը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՔԾ: Երկու քրեական գործերը միացվել են, և կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել