Ղրիմում զինամթերքի պահեստում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. տարհանվել է 2000 մարդ |tert.am|
11:18 - 16 օգոստոսի, 2022

Ղրիմում զինամթերքի պահեստում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. տարհանվել է 2000 մարդ |tert.am|

tert.am: Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկի գյուղական բնակավայրից մոտ երկու հազար բնակիչ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյունի պատճառով։ Այս մասին հայտնել են բնակավայրի իշխանությունները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք տարհանում ենք բնակիչներին, մոտ երկու հազար արդեն տարհանվել է»,- ասել է գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կարպեցը։

Նրա խոսքով՝ բնակավայրի մոտ պայթյունները դեռ շարունակվում են։ 

 Մոտակա գյուղի բնակիչներին տարհանում են։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել