armenpress.am: Ղրիմի կամուրջը նախատեսված ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Լավ լուր՝ ճանապարհային աշխատողներից. Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է՝ ժամանակացույցից 18 օր շուտ: Երթևեկությունը բացվել է բոլոր չորս գծերով» - տեղեկացրել է նա:
Խուսնուլինը հավելել է, որ ամբողջ աշխատանքը տևել է 3 ամսից էլ քիչ:
Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտնել էր, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա անօդաչու թռչող սարքերը:
РБК-Украина պարբերականն էլ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Անվտանգության ծառայության իրականացրած հատուկ գործողություն է։
comment.count (0)