azatutyun.am: Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 11 անօդաչու թռչող սարք, սակայն զինամթերքի պահեստին «հարված է եղել», ասել է բռնակցված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերը՝ պայթյունի վայրից հինգ կիլոմետր շառավղով։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, գրել է նա իր Տելեգրամի ալիքում։
Երկաթուղու և Ջանկոյ-Սիմֆերոպոլ մայրուղու վրա երթևեկությունը դադարեցվել է։
Երկու օրվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հարվածում է Ղրիմում գտնվող ռազմական պահեստի։ Շաբաթ օրը նույն Ակսյոնովը հայտնել էր, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։
Այս գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Մոսկվայի վրա, հայտնել են Ռուսաստանի իշխանությունները: Նրանցից մեկը հարվածել է ՌԴ ՊՆ գլխավոր շենքի մոտ գտնվող շենքին։
comment.count (0)