panorama.am: Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում իրականացնել ՌԴ տարածքում։ Դրանցից 9-ը ոչնչացվել են Ղրիմի երկնքում, ևս 33-ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«ՀՕՊ միջոցները 42 անօդաչու են հայտնաբերել։ Ղրիմի տարածքում 9 ԱԹՍ ոչնչացվել է, 33-ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել` չհասնելով թիրախին»,- մանրամասնում են ՊՆ-ից։
Նշվում է նաև, որ Կիևն օգտագործել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր:
Ավելի վաղ Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Խերսոնես հրվանդանի շրջանում ծովի վրա մի քանի անօդաչու է ոչնչացվել, տուժածներ և ավերածություններ չկան։
comment.count (0)