ՄԻՊ-ը հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
16:40 - 25 օգոստոսի, 2022

ՄԻՊ-ը հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 
 
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։
 
Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավոււնքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել