Մարիա Գևորգյանը Եվրոպայի անհատական առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում

 |armenpress.am|
09:57 - 29 օգոստոսի, 2022

Մարիա Գևորգյանը Եվրոպայի անհատական առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց  անհատական առաջնությունում: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է պարտությամբ: Այժմ Մարիա Գևորգյանը ունի 6,5 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Առաջատարը 7 միավորով լեհուհի Մոնիկա Սոկոն է: 6-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի20-ին և կեզրափակվի 31-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել