Մարիամ Մկրտչյանն ապահովեց Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը |armsport.am|
21:43 - 13 նոյեմբերի, 2022

Մարիամ Մկրտչյանն ապահովեց Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը |armsport.am|

armsport.am: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհին սևերով 62-րդ քայլին հաղթել է իռլանդացի Տրիշա Կանյամարալային և վաստակելով 7,5 միավոր՝ անհասանելի է դարձել բոլորի համար՝ նվաճելով մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Այս տարի ավելի վաղ Մկրտչյանը դարձել էր նաև աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել