Հայ շախմատիստները ոչ-ոքիներ են գրանցել Դուբայի մրցաշարի 6-րդ տուրում  

 |armenpress.am|
10:12 - 02 սեպտեմբերի, 2022

Հայ շախմատիստները ոչ-ոքիներ են գրանցել Դուբայի մրցաշարի 6-րդ տուրում |armenpress.am|

armenpress.am: Դուբայի շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Dubai օpen-ի այս տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ`Արամ Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը կիսեց միավորը:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել