Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները |armenpress.am|
06:58 - 25 ապրիլի, 2019

Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները |armenpress.am|

armenpress.am։  ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետը, դադարեցրել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները:

Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Վանեվանում վերջին վեց ամսում ավագանու նիստ չի հրավիրվել, իսկ ավագանու հինգ անդամներից երեքը իրենց նախաձեռնությամբ, համաձայն օրենքի պահանջների, անվստահություն են հայտնել համայնքի ղեկավարին, ինչը եւ ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:

«Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ Վանեվան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Հարությունյանը, ով պետական կառավարման մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունի: Առաջիկայում Վանեվանում հայտնի կլինի համայնքի ղեկավարի ընտրության օրը»,- ընդգծեց Վանիկ Հարությունյանը: Նորայր Հարությունյանը Վանեվան համայնքը ղեկավարում էր 1996 թվականից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել