Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
16:17 - 12 սեպտեմբերի, 2022

Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատագմավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը։
 
Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը Հայաuտանում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական uառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ: 
 
«Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,- ասաց նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը: 

Գաբրիելյանն պարզաբանեց՝ սա ոչ թե ազատականացում է, այլ կարգավորում․ «Օրենքը չի փոփոխվել 24 տարի և որոշ դրույթներով, այո, դա խստացում է, իսկ որպես հիմնավորում, թե ինչպես է ստացվում, որ սա կարգավորում է և ինչ -ր չափով խստացում, կարող եմ մի օրինակ բերել։ Մտնում է քննական կարգ, որը իրենից ենթադրում է, որ քննական կարգի միջոցով ստուգվելու է տվյալ քաղաքացու գիտակցության մակարդակը, արդյոք այդ մարդուն կարելի է տրամադրել հրազեն, թե ոչ, դրանով իսկ արդեն կարգավորում և խստացում է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել