Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով
 |armtimes.com|
18:37 - 13 սեպտեմբերի, 2022

Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով |armtimes.com|

armtimes.com: Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով։

Այս մասին նշված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամա Բահչիի հայտարարությունում, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշված է հայտարարությունում։

Բահչին նշել է նաև՝ հնդկական կողմի դիրքորոշումն է, որ երկկողմանի վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական մեթոդներով ու երկխոսությամբ։

«Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Երկու կողմին կոչ ենք անում շարունակել բանակցությունները՝ կայուն ու խաղաղ լուծման հասնելու համար»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել