Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ Դենիս Գոչար |armtimes.com|
09:44 - 14 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ Դենիս Գոչար |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։

Միաժամանակ պաշտոնյան մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասի իրադրությունից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։

«Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Գոնչարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել