Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

 |armenpress.am|
11:52 - 14 սեպտեմբերի, 2022

Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը աշխատելու է և քննարկելու է այն հարցերը, որոնք օրակարգի մեջ են և անդրադառնալու է հրատապ հարցերին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Երեկ առավոտվանից «Ֆեյսբուք»-ում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ Ազգային ժողովի աշխատանքին՝ բա ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: Նախ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգն ամիսներ առաջ է ձևավորվում և այդ օրակարգից չենք կարող շեղվել: Եթե անհրաժեշտություն է լինում, շատ լավ էլ շեղվում ենք և փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց, հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի և պետական համակարգի մեջ նախ Ազգային ժողովը պետք է աշխատի բնականոն եղանակով: Եվ որևիցե մեկը իրավունք չունի խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը: Ի վերջո, չմոռանանք, որ խնդիրների մի մասը սկսեց նրանից, երբ Ազգային ժողովի գործունեությունը դեռևս 1999 խաթարվեց»,- ասաց Վարդանյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել