Դատարանը որոշեց դռնփակ քննել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը |hetq.am|
08:07 - 29 ապրիլի, 2019

Դատարանը որոշեց դռնփակ քննել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր քննում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:

Նիստի մեկնարկին մեղադրող դատախազը միջնորդեց դռնփակ քննել բողոքը՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի գործը դեռևս նախաքննական փուլում է գտնվում, և դրա ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ նախաքննական նյութերին հղում կատարելու: Պաշտպանական կողմը նշեց, որ նմանատիպ բողոքը դռնփակ քննելու իրավակալ մեխանիզմ չկա: Տևական ընդմիջումից հետո դատարանը, վերսկսելով նիստը, որոշեց բողոքը դռնփակ քննել:

Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել