Երեւանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին տասնյակ հարցեր կքննարկվեն. փոխնախարար
10:23 - 26 ապրիլի, 2019

Երեւանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին տասնյակ հարցեր կքննարկվեն. փոխնախարար

news.am։ Երեւանում ԵՏՄ առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են տասնյակ հարցեր: Այս մասին Երեւանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Թիմուր Մաքսիմովը:

Նրա խոսքով՝ ապրիլի 29-ին առաջին փոխվարչապետների մակարդակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի 25 հարց, ապրիլի 30-ին վարչապետների մակարդակով միջկառավարական խորհրդի նիստին օրակարգն արդեն կլինի: Նիստի մասնակիցները կքննարկեն հարցերի մեծ բլոկ, որոնք կառնչվեն միության միջազգային ակտիվությանը, ԱՏԳ ստեղծման շուրջ բանակցային մի քանի ուղիների, կլինի զեկույց Սերբիայի եւ Սինգապուրի հետ բանակցությունների արդյունքների մասին, կներկայացվի ապրանքների մակնշման եւ հետեւելու հարցը:

Ի պատասխան ինտեգրացիոն գործընթացների արագության մասին հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեման դժվարին է: Սակայն, նրա խոսքով, բոլոր երկրները մեծ խնամքով են վերաբերվում եվրասիական ինտեգրացիայի գաղափարին: «Ըստ ինտեգրացիայի աստիճանի՝ յուրաքանչյուր քայլն ավելի բարդ է, ինչը օբյեկտիվ է: Արագությունը ցածր է, բայց յուրաքանչյուր քայլի որակը զգալի է»,- հավելել է փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել