ԵՏՄ

Եվրասիական տնտեսական միություն, միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ եւ ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։

ԵԱՏՄ-ի շրջանակում Էներգետիկայի հետագա ինտեգրացիան միանշանակ օգուտ կբերի Հայաստանին․ փոխնախարար

ԵԱՏՄ-ի շրջանակում Էներգետիկայի հետագա ինտեգրացիան միանշանակ օգուտ կբերի Հայաստանին․ փոխնախարար

Էներգետիկայի ոլորտում հետագա ինտեգրացիան ԵԱՏՄ-ի շրջանակում միանաշանակ օգուտ կբերի Հայաստանին։  Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։  «Մեր էներգոհամակարգը եղել է Խորհրդային Միության միասնական համակարգի մի մասը, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Հայաստանը սկսեց աշխատել այդ համակարգից առանձին, սկզբում եղան մեծ խնդիրներ նույնիսկ կապված պարզ պրոբլեմների հետ, որոնց լուծումը բավականին դժվար էր առանձին վերցրած փոքր համակարգի համար։ Խնդիրներն հետագայում այսպես, թե այնպես լուծվեցին, սակայն Հայաստանում էլեկտրաէներգիան դարձավ բավականին թանկ, քանի որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ պահուստներ ունենալ և վճարել այն ծառայությունների համար, որոնք նախկինում անվճար էին կամ դրանց համար սահմանված էին խիստ ցածր գներ»,- ասաց փոխնախարարը։  Նրա համոզմամբ՝ էներգետիկայի ոլորտում հետագա ինտեգրացիան ԵԱՏՄ-ի շրջանակում միանաշանակ օգուտ կբերի մեր երկրին, ինչպես նաև  այդ կառույցում ընդգրկված բոլոր գործընկեր պետություններին։ Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վերջին տարիներին զարգանում է նաև վերականգնողական էներգետիկան, հատկապես արևային էներգետիկան։  «Իհարկե գիտենք, որ այն բազային չէ, և գեներացիայի հետ կապված խնդիրները հեշտ լուծելի չեն։ Զուգահեռտաբար աշխատում ենք իրանական էներգոհամակարգի հետ և, հաշվի առնելով մեր սահմանափակ հնարավորությունները, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել էլեկտրական հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերը։ Մենք աշխուժորեն քննարկում ենք էներգետիկ ընդհանուր շուկայի թեման և համոզված ենք, որ այն օգտակար կլինի մեր երկրի համար։ Ճիշտ է, Հայաստանը չունի ուղիղ կապ ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների էներգոհամակարգերի հետ, բայց մենք մտադիր ենք մոտ ապագայում կառուցել նոր ուղիներ և Վրաստանի միջոցով կապվել մյուս երկրների հետ»,- նշեց Հակոբյանը։  Նրա խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի էներգոանվտանգության մակարդակի բարձրացմանը և երկիրը կկարողանա անհրաժեշտության դեպքում արտահանել նաև իր պահուստներից, ինչը կնպաստի նաև գների իջեցմանը, քանի որ մեկ կիլովատ էլեկտրաէներգիա ստանալու ծախսը կլինի համեմատաբար քիչ։ Այդ դեպքում տնտեսությունը կզարգանա, քանի որ կունենանք անսահմանափակ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն։   «Հայաստանն ունի այնպիսի պահուստային հզորություններ, որ կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան օգտագործում է ներքին կարիքների համար։ Հայաստանը տարեկան օգտագործում է 7 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա, բայց կարող է արտադրել արտահանման համար նախատեսված ևս 7 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա։ Դա նշանակում է, որ հիմա վճարում ենք հզորությունների համար, որոնք կանգնած են (խմբ․ ստատիկ վիճակում են), սակայն դրանց համար քաղաքացիները վճարում են, մինչդեռ ինտեգրացիայի պարագայում հնարավոր կլինի մշտապես այդ հզորություններն աշխատացնել և էլեկտրաէներգիա սպառող մեր քաղաքացիներն այլևս չեն վճարի այդ հզորությունները ստատիկ վիճակում պահելու համար։ Մենք չենք կարող պահուստներ չպահել, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեր երկու հարևանների հետ սահմանները տակավին փակ են։ Մեր երկրում եղավ երկրաշարժ, այնուհետև պատերազմ, հետևաբար մեկուսացված վիճակը ստիպում է պահել մեծ պահուստներ»,- պարզաբանեց Հակոբյանը։  ՏԿԵ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ շարունակաբար առաջնահերթ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի զարգացմանը, որովհետև այն Հայաստանի տնտեսության հիմքն է։  
14:23 - 01 հոկտեմբերի, 2024
ԵԱՏՄ-ն որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է․ ՌԴ վարչապետ |armenpress.am|

ԵԱՏՄ-ն որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է․ ՌԴ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Երևանում անցկացվող «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում ապահովվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ:  «Այս տարի լրացավ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը։ Միջազգային կազմակերպությունների չափանիշներով սա ամենամեծ ժամկետը չէ։ Բայց արդեն կարելի է վստահաբար ասել, որ մեր ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջողությամբ աշխատում է։ Հաջողվել է կառուցել փոխգործակցության այնպիսի մոդել, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ։ Ընդ որում, մասնակիցների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելով»,-նշեց Միշուստինը։  Նրա խոսքով՝ այժմ Միության երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները, իսկ Միությունը գնալով ավելի ճանաչելի է դառնում միջազգային ասպարեզում: 
12:34 - 01 հոկտեմբերի, 2024
Պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետության ածանցյալ. Փաշինյան
 |1lurer.am|

Պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետության ածանցյալ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ «Դվին» հյուրանոցային համալիր են ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները համատեղ լուսանկարվել են, որից հետո մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով: Ավելի ուշ տեղի կունենա նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ «Թվայնացման ժամանակակից իրականության մեջ պետք է նշեմ այսօրվա քննարկման կարևորությունը, որն ուղղված է 4 ազատությունների արդյունավետ գործունեությանը, նաև թվային միջավայրի և թվային ենթակառուցվածքների զարգացմանը: «Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմինները ակտիվորեն ինտեգրվել են, և մենք ապրում ենք մի իրականության մեջ, որին բնորոշ է տեխնոլոգիական առաջընթացը: Շատ կարևոր է հետ նայել և տալ թվային փոխակերպման գաղափարի բացատրությունը: Ինձ համար, նախևառաջ, թվային փոխակերպումը անալոգայինից թվային տվյալների անցման արդյունավետությունն ու ճկունությունն է: Ուզում եմ ընդգծել, որ շեշտը պետք է դրվի հասարակության վրա, քանի որ պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետության ածանցյալ»,- ասել է ՀՀ վարչապետը:
12:15 - 01 հոկտեմբերի, 2024
Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում քննարկմանը անդրադարձ է կատարվել պետական գնումների միասնական շուկայի ստեղծմանը

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում քննարկմանը անդրադարձ է կատարվել պետական գնումների միասնական շուկայի ստեղծմանը

Այսօր Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել «Պետական գնումները՝ որպես տնտեսական ինտեգրման գործոն» խորագրով պանելային քննարկումը, որին որպես մոդերատոր մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից: Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել պետական գնումների միասնական շուկայի ստեղծման և պետական գնումների համակարգի թվայնացման առանցքային թեմաներին: Պանելային քննարկման մասնակիցներն ընդգծել են առկա մարտահրավերների պայմաններում պետական գնումների համակարգի բարելավման միջոցով արտադրողներին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նրանց արդար մրցակցության համար առողջ միջավայր ստեղծելու կարևորությունը:
15:01 - 30 սեպտեմբերի, 2024
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել է ԵՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք
 |armenpress.am|

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել է ԵՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մայիսի 23-ի նիստում որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Որոշման նպատակն է մետաղական հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, որը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքներով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։
15:58 - 23 մայիսի, 2024
ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ |1lurer.am|

ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից են պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում համագործակցությունը և ինտեգրումը: Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները անդամ պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ: «Եթե հիշում եք, մինչև այժմ միայն Հայաստանն էր միակողմանի ձևով ընդունում մեր գործընկեր երկրների ԿԲ-ների կողմից լիցենզավորված բանկերի թողարկված երաշխիքները: Հայկական ընկերությունները երբ փորձում էին մասնակցել ԵԱՏՄ երկրների պետական և մունիցիպալ գնումներին, իրենցից պահանջվում էր բանկային երաշխիք, բայց հայկական բանկերի կողմից թողարկված երաշխիքները չէին ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով փաստացի սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից»,- նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հայկական բանկերը բոլոր պահանջներին բավարարում են, և համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ ընկերությունները պետք է ավելի մեծ հասանելիություն ունենան ԵԱՏՄ-ի՝ պետական (մունիցիպալ) մակարդակում գնումների գործընթացներին: Վերջինիս խոսքով՝ Հայաստանը միակողմանի ճանաչում էր ԵԱՏՄ բոլոր երկրների երաշխիքները, քանի որ մեր շուկան շատ փոքր է, և եթե նայեինք, թե ինչ էինք ստանալու՝ սահմանափակելով խոշոր կազմակերպությունների հասանելիությունը մեր շուկա, մենք ավելի շատ տուժելու էինք, քան օգուտ էինք ստանալու: «Սրանով նաև մենք հիմա քննարկում ենք լրացուցիչ պայմաններ սահմանել բանկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գնումների շրջանակում, որպեսզի որոշակի ռիսկեր փակվեն, այսինքն՝ հաջորդ քայլը լինելու է նոր օրենսդրության շրջանակում դիտարկել նաև բանկային երաշխիքները, թե որոնք ենք ընդունում»,- ասաց Ավանեսյանը: Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները:
11:56 - 28 փետրվարի, 2024
ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել

 |factor.am|

ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել |factor.am|

factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում գործունեության կարևոր ասպեկտների վերաբերյալ, նախանշվել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ռազմավարական հեռանկարները։ «Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ-ում մինչև 2030 թվականը, նաև մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիր ընդունելու հարցը։ Այս գաղափարը հավանության է արժանացել, ԵՏՄ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը։ Համապատասխան որոշումը մենք կձևակերպենք մեր հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Պուտինը՝ բացելով ընդլայնված կազմով հանդիպումը։ Նա ընդգծել է, որ հռչակագիրը նոր ծրագրային փաստաթուղթ է, որը նախատեսում է առանցքային ոլորտներում համատեղ ջանքերն ավելացնելու քայլերը և նախանշում համագործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։ Բացի հռչակագրից՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է ևս 21 փաստաթուղթ։ Դրանք ներառում են արձանագրություններ, հրամաններ և որոշումներ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։  
18:23 - 26 դեկտեմբերի, 2023
ԵՏՄ երկրներն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ |factor.am|

ԵՏՄ երկրներն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ |factor.am|

factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։ Համաձայնագրին հավանություն են տվել նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել էր 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ  մտել՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին
17:03 - 25 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը |lragir.am|

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է մտցնում երկրից կոշտ ցորենի արտահանման վրա։ Այս մասին հրամանը ստորագրվել է։ Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում կառավարության հրամանի հրապարակման պահից և կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։ Միաժամանակ նախատեսված են մի շարք բացառություններ. Դրանք ներառում են կոշտ ցորենի արտահանումը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու համար և միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, դրա արտահանումը Ռուսաստանի տարածքից Աբխազիա և Հարավային Օսիա: Կոշտ ցորենը թույլատրվում է արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան՝ կառավարության որոշմամբ սահմանված քվոտաների շրջանակներում՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության դեպքում։
10:31 - 12 դեկտեմբերի, 2023
Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին: ԱՆ հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է: Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարանի, որը կարող է խորհրդատավական եզրակացություններով պարզաբանել մի շարք հարցեր, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրավական դաշտի ինտեգրմանն ու տնտեսական փոխգործակցության բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում կտրվեն պատասխաններ գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ այն հարցերը, որոնք լուծում չեն գտնի նման ձևաչափով քննարկումների արդյունքում՝ Արդարադատության նախարարության կողմից կտարվեն քննարկման Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այստեղ ևս լուծում չստանալու դեպքում հարցերը կներկայացվեն ԵԱՏՄ դատարանի դատին: Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատարանում կարող են քննվել նաև ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալող գործարարների, սպորտի, մշակույթի և այլ բնագավառի գործիչների պահանջներն ու իրավունքները, եթե կան կասկածներ, որ խախտվել են ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կետեր:
20:55 - 15 հունիսի, 2022
Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

 |armenpress.am|

Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։ ԵԱՏՄ նիստում իր ելույթում վարչապետը նշեց, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում: «Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- ասաց Փաշինյանը։
12:34 - 19 նոյեմբերի, 2021
Տարածաշրջանը կրկին ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան |armenpress.am|

Տարածաշրջանը կրկին ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում ։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Փաշինյանը։
11:52 - 19 նոյեմբերի, 2021
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

hetq.am: Երևանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։ Նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին կնախորդեն վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։ Ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախօրեին՝ Բաղրամյան 26-ում կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել էին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անդամ երկրների միջև առևտրի պայմանների պարզեցմանն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա։
11:22 - 19 նոյեմբերի, 2021
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը |armenpress.am|

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների շրջանառության պարզեցման և նոր մեխանիզմների ներդրման հարցը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։ Մամինը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում ՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը: «Կքննարկվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցը, ինչը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները: Կներկայացվեն նաեւ տեղեկություններ՝ ատոմակայանների տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի անվտանգության մասով փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին»,- ասաց Մամինը։
17:51 - 18 նոյեմբերի, 2021