Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա. hույս ունենք` հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ
 |tert.am|
12:18 - 15 սեպտեմբերի, 2022

Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա. hույս ունենք` հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ |tert.am|

tert.am: ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք դեռ չկա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա։ Հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան:

Սիդորովի խոսքով՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։

Նախօրեին  ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել