Գործադիրը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար
11:50 - 22 սեպտեմբերի, 2022

Գործադիրը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում վերաբաշխում կատարեց 2022 թ. Պետական բյուջեում՝ 1 մլրդ 325 մլն դրամ հատկացնելով ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար:

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասաց, որ այս տարի պլանավորել էին մոտ 200 կմ միջին նորոգման աշխատանքներ անել․ 
«Դրանց մի մասը ավարտական փուլում են, մի մասը աշխատանքի մեջ է։ Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորպես, այդ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»:

Նախարարը նշեց, որ չորս շինարարական հատվածների մասին է:

«Մոտ 30 կմ-ի համար առաջարկում ենք հատկացնել 1 մլրդ 325 մլն դրամ, որպեսզի կարողանանք պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել»,- նշեց Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել