Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր
10:45 - 24 սեպտեմբերի, 2022

Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել