factor.am: Կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծում ժամկետներ կամ կոնկրետ մեխանիզմներ նշված չեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
Վերջինս նշել է, որ օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է և բոլորը կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը։ Նա նշել է, որ արտախորհրդարանական ուժերը հավաքել են անհրաժեշտ 50 հազար ստորագրությունն ու այս նախաձեռնությունն ավտոմատ կերպով վերածվել է օրինագծի, որը վերաբերյալ խորհրդարանում դեռ պետք է քվեարկության անցկացվի։
«Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին: Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը «կողմ» կքվեարկի, և առայժմ այդքանը։ Ինչ կլինի հետո, կորոշենք հետո: Այս օրինագիծն այլ բան չի ենթադրում»,- ասել է Միրզոյանը:
comment.count (0)