ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին․ ՀՀԿ Գործադիր մարմին
16:48 - 18 հոկտեմբերի, 2022

ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին․ ՀՀԿ Գործադիր մարմին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀՀԿ Գործադիր մարմին»-ը։

«Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։

Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։
 
Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն իրագործողներին, այլեւ կազմակերպիչներին եւ պատվիրատուներին։
 
Էդգար Ղազարյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
 
Հիշեցնենք, որ ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- ասել էր Ղազարյանը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել