ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին

 |armenpress.am|
14:18 - 20 հոկտեմբերի, 2022

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար:

Սոֆիայում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Աթանաս Զեհիրովը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանի նախագահից ստանալ այդ պարգևը:

«Շնորհակալություն եմ հայտնում և շտապում եմ Ձեզ ասել, որ միայն ես եմ աշխատում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այլ նաև իմ շատ գործընկերները: Այս մեդալն ինձ համար կարևոր նշանակություն ունի, այն արտացոլում է մեր աշխատանքը»,- նկատեց Զաֆիրովը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող հայերի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

«Մենք հնարավորությունը ունենք երախտագիտության խոսք ուղղել կոնկրետ Ձեզ և նաև բոլոր այն Ձեր գործընկերներին, ովքեր նպաստում են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանը: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց ՀՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել