Նախագահի հրամանագրով՝ Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ
20:54 - 05 մարտի, 2025

Նախագահի հրամանագրով՝ Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 5-ի հրամանագրով՝ Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն Զարիկյանին նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել