Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ
19:48 - 20 հոկտեմբերի, 2022

Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը։

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Աշխատանքային գործունեություն

2001-2006թթ.- Արցախի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ

2006-2008թթ.- Արցախի ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ

I-VI.2008թ.- Արցախի ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ

2008-2009թթ.-  Արցախի ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ

VI-IX.2009թ.- ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ

2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

2010-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ

2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ

2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ

2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել