Երեկ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը պարզվել է. նրանք եղել են 16 եւ 21 տարեկան տղաներ
 |armtimes.com|
22:36 - 21 հոկտեմբերի, 2022

Երեկ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը պարզվել է. նրանք եղել են 16 եւ 21 տարեկան տղաներ |armtimes.com|

armtimes.com: Երեկ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունները պարզվել են. նրանք եղել են 16 եւ 21 տարեկան տղաներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Տղաները Երեւանի բնակիչներ էին:

Ըստ ՀՀ ՔԿ-ի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (ինքնասպանության հակելը) առաջին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ ենթադրյալ դիեր կան։ Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու բժիշկներն արձանագրել էին 2 տղամարդու մահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել