Խարխուլ պայմաններ. Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց |armtimes.com|
07:11 - 22 ապրիլի, 2019

Խարխուլ պայմաններ. Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:

Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, պաշտոնյաները դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել կառույցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները:

Չնայած մարզադպրոցի խարխուլ պայմաններին՝ հունահռոմեական ըմբշամարտը Գյումրիում մեծ մասսայականություն է վայելում, իսկ դպրոցում մարզիկների պակաս չեն զգում. չէ՞ որ այստեղ է մարզվում նաև Օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ պատգամավորները նախօրեին գտնվում էին Ջավախքում՝ մասնակցելու «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը և Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղի՝ Դամալայի օրվա տոնախմբությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել