news.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպաններն այսօր՝ ապրիլի 22–ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Պաշտպանները պահանջում են վերացնել Սանասարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումն, ինչպես նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։
«Սանասարյանին ճիշտ չէ մեղսագրված արարքը, նա անմեղ է, և նրա նկատմամբ քրեական հետապնմդում չպետք է իրականացվի»,–ասաց փաստաբանը։
comment.count (0)