armsport.am: Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Մինչև 20 տարեկանների մրցաշարում 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 367կգ արդյունք։
Հարկ է նշել, որ հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնության համար Գարիկ Կարապետյանի հետ մրցում էր միայն թուրք Էմրե Օզթուրքը, սակայն մեր ծանրորդը հաղթանակ տարավ։
comment.count (0)