panorama.am: «Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կգլխավորեն կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ու դեռ գլխավոր մարզիչ չի նշանակվել։ Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։
Արմեն Մելիքբեկյանն ասել է, որ հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանն պրոցեսը գնում է. «Տեսնում ենք, որ կարող ենք ավելի լավ թեկնածուներ գտնել, քան այս պահին մենք դիտարում ենք, բավականին լավ գործընթացում ենք։ Այդ պատճառով որոշեցինք, որ այս երկու խաղերին հավաքականը կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։
Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներեր, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների ենք դիտարկում։ Դիտարկում ենք ինչպես հայտնի անուններ՝ որպես ֆուտբոլիստ, որպես մարզիչներ, ինչպես նաև ոչ այդքան հայտնի։ Այս պահին որևէ պարզաբանում չեմ տա այդ առումով, որովհետև այդ պարզաբանումները կարող են վնասել գործընթացին, բանակցութուններին»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։
comment.count (0)