Հարուցվել է քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. դատախազություն |azatutyun.am|
12:39 - 22 ապրիլի, 2019

Հարուցվել է քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։

Ծրագրով նախատեսվում էր կոոպերատիվների ստեղծման միջոցով մատչելի՝ առանց տոկոսադրույքի և կանխավճարի առանձնատների կառուցում։

Դատախազությունից նշում են, որ դեռևս կասկածյալ չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել