ՀՀ ՄԻՊ-ն ու Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահը ստորագրել են հուշագիր՝ ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին
18:17 - 04 նոյեմբերի, 2022

ՀՀ ՄԻՊ-ն ու Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահը ստորագրել են հուշագիր՝ ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը նոյեմբերի 3-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի՝ պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով: Կողմերը համաձայնել են, որ ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ՝ հասարակության համար:

Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին համագործակցության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել