Արամ Հարությունյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ
12:35 - 07 նոյեմբերի, 2022

Արամ Հարությունյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնից: 

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով  Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Լևոնի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 10-ին, Երևան քաղաքում:
2009թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2009-2011թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական
VII- VIII.2013թ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական
III-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի առաջին բաժանմունքի քննիչ
2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
I-XI.2022թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել