Նշանակումներ ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում
17:35 - 17 նոյեմբերի, 2022

Նշանակումներ ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում

Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՔԿ-ի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության  պետի պաշտոնից:  

Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

ՔԿ-ի նախագահի հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել