Մեքենան ընկել է երկաթգծին, հետո մարդատարին հարվածել է գնացքը. ՔԿ-ն պարզում է 4 զոհով վթարի հանգամանքները
16:39 - 21 նոյեմբերի, 2022

Մեքենան ընկել է երկաթգծին, հետո մարդատարին հարվածել է գնացքը. ՔԿ-ն պարզում է 4 զոհով վթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ

Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա:

Այդ ընթացքում բեռնատար գնացքը հարվածել է հիշյալ ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդն ու 3 ուղևորները մահացել են:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, հագուստների, դիակների, ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել