ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը ժամանել է Երևան |tert.am|
10:51 - 23 նոյեմբերի, 2022

ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը ժամանել է Երևան |tert.am|

tert.am: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պատրուշևը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, կայցելի Երևան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին և կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել