Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ համաշխարհային համաժողովին
17:44 - 01 դեկտեմբերի, 2022

Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ համաշխարհային համաժողովին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ 2022 թվականի համաշխարհային համաժողովին:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանն իր ելույթում նշել է, որ ռասիզմը և խտրականությունն անմարդկային երևույթներ են, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները և անընդունելի են ժամանակակից աշխարհում:

«Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հավասար իրավունքները և մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքը վաղուց դարձել են համընդհանուր արժեքներ:

Հայաստանը բարձր է գնահատում խտրականության բոլոր ձևերի վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- ասել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ կարևոր է համարում իր բոլոր բնակիչների համար՝ անկախ ազգությունից կամ քաղաքացիությունից, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ վերջիններիս ձայնը լսելի կդառնա, նրանց իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն պետության, հասարակության, ինչպես նաև՝ անհատների կողմից։

Ամփոփելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է.

«Հայաստանը լիովին հավատարիմ է միջազգային հանրության վեհ նպատակին` վերացնելու խտրականության բոլոր ձևերը, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի երջանիկ, առողջ և որ ամենակարևորն է՝ ավելի ապահով հասարակություն, որը հնարավորություն կունենա ապրել ատելությունից և խտրականությունից զերծ աշխարհում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել